Դպրոցի անցուդարձ

Միջոցառում 6-րդ դասարանում

Քիմիայից բաց դաս-Թանկարժեք քարերի  աշխարհում 8-րդ  դասարանում

Հեքիաթի  աշխարհում 6-րդ  դասարանում

Քարակերտի թիվ 2 մ/դ-ում մեծ շուքով նշեցին Մոնթե Մելքոնյանի 59 ամյակը:Մեզ հյուր էր այս դպրոցում երբևէ սովորած հայ զինվոր, ով չնայած իր երիտասարդ տարիքին արդեն հասցրել է դառնալ իսկական հերոս: Գևորգը հայրենիքը պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար պարգևատրվեց արիության մեդալով և մեզ նվիրեց արդեն հոգեհարազատ <Պատիվ ունեմ> երգը: Չէ որ ոչ ոք չի կարող ավելի լավ ներկայացնել այդ երգը, քան հայ զինվորը: Ունեինք նաև հյուրեր զինվորական կոմիսարիատից, ինչպես նաև մեզ հյուր էին եկել զոհված ազատամարտիկների ծնողները: Օրը պատահական չէր ընտրված, քանի որ նրանք ովքեր զոհվեցին, շարունակում են Մոնթե Մելքոնյան քաջ և անվեհեր գործը: Նրանք նոր սերնդի Մոնթեներն են:

 

Դռները  բացե’ք, գարուն է գալիս: